11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Դավիթ Հարությունյանը դեժավյու ապրեց

“Ինձ մոտ արդեն դեյաժվյու է սկսվում, որովհետեւ նույն  հարցի վերաբերյալ ներկայացրել ենք մեր մոտեցումը”,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը  ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի նախագծի շուրջ:

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանն արտահերթության կարգով սկսեց քննարկել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նախագիծը:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ բացի իրավական նկատառումներից, անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին  նաեւ քաղաքական տեսնակյունից է համարում  ոչ նպատակահարմար: “Այն մոդելը,  որը ներկայացվում է, լի է բազում թերություններով: Այս զուգորդումը` համամասնականի եւ մեծամասնականի,  հնարավորություն է ընձեռում մեղմել այս եւ մյուս համակարգի թերությունները եւ ՀՀ պայմաններում սա է ամենալավ մոդելը”,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ մեծամասնական ընտրակարգի թերությունը չէ այն օրինաչափությունը, որ որպես կանոն հաղթում են այն անձինք ովքեր ներկայացնում են ձեւավորվող, իշխող կուսակցությունը: “Այս մոդելը հնարավորություն է ընձեռում ստեղծել կայուն մեծամասնություն խորհրդարանում, առանց որի հնարավոր չէ այդ մեծամասնությունն ունենալ”:

Դավիթ Հարությունյանը խորհրդարանական ընդդիմությանը հիշեցրեց.”Մի մոռացեք` մի օր էլ դուք կլինեք իշխանություն եւ կարեւոր կլինի ունենալ կայուն մեծամասնություն խորհրդարանում”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ