11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար մեզ որեւէ բան չի կարող խանգարել . ԱԺ փոխնախագահ

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին չարչրկված հարցը հասարակությանն ամենաշատ հուզող հարցը չէ:

Նա ընդգծեց, որ Հայաստանի համար գործող մոդելն արդարացված է նաեւ տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Էդուարդ Շարմազանովը նկատեց նաեւ, որ հարցի մասին խոսելիս, հաճախ ոչ թե բովանդակությունն, այլ ձեւն է շեշտվում:

ԱԺ փոխնախագահի խոսքով, խնդիրը պետք է լինի արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը: “Այստեղ մեզ որեւէ բան չի կարող խանգարել, որովհետեւ իշխանությունը ստեղծել է երկու հստակ նախապայման` օրենսդրական բարեփոխումները եւ այն քաղաքական կամքը, որը ցուցաբերում է իշխանությունը”:

Շարմազանովը շեշտեց, որ իշխանություններից ավելի շատ որեւէ մեկը շահագրգռված չէ, որ երկրում լինեն ժողովրդավարական ընտրություններ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ