18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, դեռ հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում էին ներկայացրել:

Նկատենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եթե Սահմանադրական խորհրդում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող  օրինագիծը չընդունվի, ապա ինքն անմիջապես այլ օրինագիծ:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ձայների զգալի մեծամասնությամբ` 127 կողմ, 86` դեմ, հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Հայ ժողովուրդը երախտագիտության բուռն արձագանքով իր շնորհակալությունն ուղղեց Ֆրանսիային եւ Նախագահ Սարկոզիին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ