11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծափահարություններով հարգենք մարտի 1-ի զոհերի հիշատակը. Սկսվեց ՀԱԿ հանրահավաքը

Ազատության հրապարակում  ՀԱԿ հանրահավաքը սկսվեց Նիկոլ Փաշինյանի բացման խոսքով: Նա հայտարարեց, որ լռությամբ չէ, որ պիտի հարգեն մարտի 1-ի զոհերի հիշատակը, այլ` ծափահարություններով պետք է հիշենք ու պատվենք զոհերի հիշատակը:

Ազատության հրապարակ են եկել մոտ 2500 մարդ: Ազատության հրապարակը մարդկային հոսքը հետզհետե շատանում է: Հարթակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ՀԱԿ պատասխանատուների հետ:  Նիկոլ Փաշինյանի խոսքով, մարտի մեկը պայքարի օր է: Նա կոչ արեց պահանջել դատապարտելու Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Հայկ Հարությունյանին, Աղվան Հովսեփյանին: Նաեւ պատասխանատվության պիտի ենթարկվեն  Վովա Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, Սեյրան Օհանյանը եւ ուրիշներ: “Բոլորը հավասար են օրենքի առաջ”,-հայտարարեց Փաշինյանը:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի խոսքով ինքը կարոտել էր բոլորին եւ ասաց, որ հանրահավքներ այսուհետ հաճախ են լինելու:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ