15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Երեւան Ջուր’-ը տեղեկացնում է

Մարտի 1-ին առավոտյան 36 ժամով դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 4, 6, 7, 8, 10, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30, 31, 35, 36, 37, 38, 40, Բագրատունյաց  2-րդ նրբ. 3, 7, 9, 11, 13, 15, 17,  Ս. Տարոնցի  3, 5, 7,  Ս. Տարոնցի  նրբանցքի, Գ. Նժդեհի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, Եղ. Թադեւոսյան 13, 13/1, 15, 15/1, 17, 17/1, 19, Արտաշիսյան 40, 42, 44/3, 44/4, 44/5, 44/6, 45/21, 46, 47/1, 48, 49/19, 51/16, 51/17, 53, 55, 57/12, Չեխովի 24, 25, 28, 32, 34 շենքերի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Իսկ Ղարիբջանյան, Արագածի, Կողբի փողոցների առանձնատներում կանխատեսվում է ջրի ճնշման անկում:

Պատճառը` ‘Արզնի 2-Երեւան’ մայրուղային ջրատարի կանգառն է: Ըստ ‘Երեւան Ջուր’ ՓԲԸ Ջրարտադրության եւ տեղափոխման վարչության պետ Կարեն Զաքարյանի, խողովակաշարի 2 հատվածում նկատվել է ջրի արտահոսք, որը, թերեւս, ջրատարի ֆիզիկական մաշվածության հետեւանք է:

Ճիշտ է, վնասված հատվածները մեծ չեն` 20-25սմ երկարությամբ, եւ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ մայրամուտ, բայց մոտ քսան կիլոմետր երկարությամբ խոշոր տրամագծով ջրատարի դատարկելն ու նորից լցնելը պահանջում է տեւական ժամանակ: Այստեղից էլ 36-ժամյա ջրադադարի վերաբերյալ հայտարարությունը:

Ամեն դեպքում ընկերության մասնագետները կանեն հնարավորինս աշխատանքներն արագ ավարտելու եւ նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը ժամկետից շուտ վերականգնելու համար,- հավաստիացրեց Կարեն Զաքարյանը:

Henaran.am-ին հաղորդում են ‘Երեւան Ջուր’ ՓԲԸ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ