08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քոչարյանը խորտակված նավ է. Լեւոն Տեր-Պետրոսյան

Ազատության հրապարակում ընթացող ՀԱԿ հանրահավաքին ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ժողվուրդը ՀԱԿ առաջնորդին դիմավորեց ծափահարություններով եւ “Լեւոն, Լեւոն” վանկարկումներով: ՀԱԿ առաջնորդը ներկայացրեց իր անձնական տեսակետները, ինչպես ինքն ասաց, այս բացակա ամիսների համար:

Իր ելույթում Տեր Պետրոսյանը հայտարարեց, թե “հանրապետության միակ տղամարդ, ինչպես նաեւ երիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործոն չի կարող դառնալ, Քոչարյանը խորտակված նավ է, իսկ Սերժ Սարգսյանը` խորտակվող”:

ՀԱԿ առաջնորդը ժողովրդից հարցրեց, արդյոք չեն մրսում, որպեսզի կրճատի իր ելույթը, սակայն հավաքվածները ծափերով հաստատեցին, որ պատրաստ են լսել Տեր-Պետրոսյանին: Նա շարունակում է ելույթը:

ՀԱԿ առաջնորդն անդրադարձավ ԵԿՄ-ին: Տեր-Պետրոսյանի խոսքով, Երկրապահը, որպես հասարակական կառույց վախճանվել է, բայց երկրապահները եղել եւ միշտ մնալու են ժողովրդի կողքին:

ԵԿՄ նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը, ըստ նրա, ոչ մի կերպ չպետք է տարածել երկրապահների վրա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ