Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 10:00 դրությամբ
Մարտի 2-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ալագյազ-Ռյա Թազա եւ Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 2-ի, ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Henaran.am -ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից