14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Տեղումներ են սպասվում

Հանրապետությունում մարտի 2-ի եւ 4-ի գիշերները առանձին շրջաններում, ցերեկները շրջանների զգալի մասում, 3-ին, առավելապես արեւելյանշրջաններում, սպասվում են տեղումներ,լեռնային եւ նախալեռնային շրջաններում`ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն եւ  ձնախառն անձրեւ: 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան 3-8 մ/վրկ, մարտի 2-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23 մ/վ, լեռնայինշրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 3-5, 3-ի գիշերը եւս 2-4աստիճանով, 4-ին էապես չի փոխվի, 5-ի գիշերը կրկին կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:

Երեւանում`մարտի 2-ի եւ 4-ի ցերեկները հնարավոր է թաց ձյուն, գիշերները էական տեղումներ չեն սպասվում: 3-ին,  5-6-ը սպասվում  է առանց տեղումների եղանակ:

Henaran.am-ն հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ