Աբրահամյանները չեն լինի
Արարատի մարզի Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, այս անգամ չեն առաջադրվի Աբրահամյան եղբայրները: Հիշեցնենք, որ այստեղից պատգամավոր է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ըստ մամուլի, այս ընտրատարածքում մտադրություն ուներ առաջադրվելու Հովիկ Արգամիչի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, բայց նրան էլ “դաբրո” չի տրվել: Որոշված է, որ այս ընտրատարածքում Ջոնիկ Աբրահամյանը չի առաջադրվի: Հիշեցնենք, որ նախկինում` միչեւ Հովիկ Աբրահմայնի ընտրվելը, ինքն էր ընտրվել: Սակայն երբ Հովիկ Աբրահամյանը ազատվեց նախագահի աշխատակզմի ղեկավարի պաշտոնից, Ջոնիկ Աբրահամյանը հրաժարվեց մանդատից` տեղը զիջելով եղբորը:
Հիշեցնենք, որ օրերս Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Henaran.am-ին ասել էր, որ մարզի երկու ընտրատարածքներում ՀՀԿ-ն ունի թեկնածուներ. թիվ 16-ում առաջադրվելու է բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, թիվ 18-ում` Արայիկ Գրիգորյանը: