16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թող մի երկու քառօրյա էլ ՕԵԿ-ը բացակայի

ԱԺ ճեպաազրույցների ժամին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց , որ այս քառօրյայում ՕԵԿ պատգամավորների բացակայությունները տեղավորվում են այլ խմբակցություննների պատգամավորների բացակայությունների շրջանակում:

“Խմբակցության պատգամավորների մի մասը մասնակցում էր, մյուս մասը մարզերում էր, աշխատում էր, ինչ է եղել, մի երկու քառօրյա էլ թող նրանք բացակայեն”,-հայտարարեց Բիշարյանը:

Հիշեցնենք, որ անցնող քառօրյայում ՕԵԿ-ական պատգամավորները ընդհանրապես չմասնակցեցին քննարկումներին, թեեւ օրակարգում այնպիսի կարեւոր հարց կար, ինչպիսին է “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը:

ՕԵԿ-ական մի քանի պատգամավորներ միայն մասնակցել են քվեարկություններին: “Ես բոլոր օրերին մասնակցել եմ քվեարկություններին նաեւ ՕԵԿ չորս պատգամավորներ մշտապես նստած են եղել”,-ասաց Հեղինե Բիշարյանը ու հավելեց.

”Մենք հանձնաժողովներում ակտիվ աշխատում ենք օրինագծերի շուրջ եւ միայն խորհրդարանի քննարկումը չէ աշխատանքը”: Հեղինե Բիշարյանն ասաց, որ ՕԵԿ-ը “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի վերաբերյալ հստակ արտահայտեց իր կարծիքը, երբ կողմ քվեարկեց:

“Ինչպես բոլոր երկրներում , ՀՀ-ն եւս պետք է ունենա նման օրենք: Առանց օրենքի քայլերը դատապարտվում են տարիներ շարունակ: Եթե օրենքի առկայության պայմաններում օրենքը կխախտվի, այն ժամանակ կդատապարտենք այն մարդուն, որը դուրս կգա օրենքի շրջանակներից”,-ասաց Հեղինե Բիշարյանը:

Դիտարկմանը, թե պատգամավորները հայտարարում են, որ օրինագծի` բանակին վերբերվող դրույթը հակասահմանադրական է, Բիշարյանն արձագանքեց.”Եթե սահմանադրական խախտում են համարում, թող դիմեն ՍԴ եւ հասկանան` կա խախտում թե ոչ: Ես այս փուլում չեմ նկատում”:

Նա հավելեց, որ օերնքը դեռ քննարկման փուլում է: Ինչ վերաբերվում է բանակի օգտագործման հարցում իր դիրքորոշմանը, Բիշարյանն ասաց.”Բանակը ժողովրդին պաշտպանելու համար է, ոչ թե ժողովրդի դեմ օգտագործելու”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ