25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ը բազմաթիվ գործարարներ ունի, բայց նրանց ԱԺ չի տանի. Հեղինե Բիշարյան

ՕԵԿ համամասնական ցուցակում կլինեն աշխատող, ինտելեկտուալ լավ վարքագիծ ունեցող մարդիկ, որոնք լծվելու են օրենսդրական գործունեության: Այսօր այս մասին ԱԺ ճեպաազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

“ՕԵԿ-ը կարեւորում է օրենքի ճանապարհով երկիրն առաջ տանելը, դրանով պայմանավորված ՕԵԿ-ը ինտերգրվեց ԵԺԿ-ին եւ նման հրավեր ստացել է նաեւ ՕԵԿ երիտասարդական կազմակերպությունը”,-նշեց նա:

Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը հնարավորինս զերծ է մնալու գործարարներից: “Կուսակցությունում կան բազմաթի գործարարներ, բայց պարտադիր չէ, որ նրանք հայտնվեն օրենսդրական դաշտում”,-ասաց Հեղինե Բիշարյանը:
Նա հավելեց, որ ՕԵԿ համագումարին համամասնական ցուցակը չի հրապարակվի:

Հեղինե Բիշարյանի կարողության մասին լրագրողներից մեկը հարցին ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանեց.”Հեղինե Բիշարյանը ինը տարի պատգամավորնէ եղել եւ ինքը քառակուսի սեփականություն չունի եւ չի ցանկանում ունենալ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ