16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վահան Հովհաննիսյանը “պահեց” ընկերոջը

“Ձեր հարցից ես եզրակացնում եմ, որ Դուք շատ ավելի լավ եք ծանոթ գործի քննությանը եւ արդեն եզրակացություն եք անում,որ այն պատկանում էր Արշավիր Կարապետյանին: Նման հայտարարություն դեռ քննիչ մարմինները, ոստիկանությունը չեն արել”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե այդքան զենք զինաթերքը ՀՅԴ-ական Արշավիր Կարապետյանի ինչին էր պետք:

Հիշեցնենք, որ Փետրվարի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի աննախադեպ զինանոց հայտնաբերեցին մայրաքաղաքի Նոր Նորքի զանգվածում:

Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին որեւէ ձեւով Արշավիր Կարապետյանի եւ այդ զենքի միջեւ կապ չի տեսնում: “Դրա ոչ մի ապացույց գոյություն չունի: Գտնվել է իրեն պատկանող տարածքում, չի նշանակում պատկանում է իրեն”,-ասաց Վահան Հովհաննիսյանն ու հավելեց.”Իսկ թե քննությունն ինչ ցույց կտա այդ ժամանակ կանենք եզրակացույթուններ”:

Վահան Հովհաննիսյանն ասաց, որ հստակ գիտի, որ ՀՀ տարածքում պատերազմի ժամանակներից շատ զենք է մնացել: Նա նշեց, որ Արշավիր Կարապետյանին շատ լավ ճանաչում է, նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ունի բազմաթիվ պարգեւներ Արցախի եւ ՀՀ կողմից տրված:

“Հասարակության շատ արժանի եւ նորմալ քաղաքացի է զենքի հետ իր կատը ես այս պահին բացատրել չեմ կարող, որովհետեւ չգիտեմ կա այդ կապը, թե ոչ”,-եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ