06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

“Պուտին” ակումբ է բացվել նաեւ Վաշինգտոնում

Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցավ “Պուտին” ակումբի ԱՄՆ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին ամերիկյան “Պուտին” ակումբի բացման առթիվ ակումբի համանախագահներ  Էդգար Բարսեղյանն ու Տիգրան Քոչարյանը գործուղվել էին ԱՄՆ:

Ակումբի նպատակն է ամերիկյան երիտասարդներին օգնել հասկանալ և ուսումնասիրել Ռուսաստանի Դաշնության ապագա նախագահ Վլադիմիր Պուտինի կենսագրությունը, գիտական և գեղարվեստական աշխատանքները, դիտել նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր:

Ակումբի բացումը ԱՄՆ-ում պայամանավորված է նաև նրանով, որ հաճախ ամերիկյան ԶԼՄ-ները խեղաթյուրում են Պուտինի կերպարը, և ամերիկյան երիտասարդությունը շարունակ պահանջում էր Վլադիմիր Պուտինի մասին օբյեկտիվ և հավասարակշռված տեղեկությունների աղբյուր:

Հիշեցնենք որ “Առաջին ռազմահայրենասիրականի”, “Բարսեղյան Մեդիայի”, “Մեկ Փիղ” կազմակերպությունների դաշինքի, “Կոտայքի հաշվապահների միության” և այլ ուժերի ջանքերով “Պուտին” ակումբներ արդեն բացվել են Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտոմ և Վանաձորում:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել են “Պուտին” ակումբից:  Նյութը` հումորի ժանրից է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ