14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ցուցակները զուլալ պահելու խոստումները իրատեսական չեն. ՀՅԴ-ի ցուցակում գործարարներ կլինեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հուսով է, որ 100% համամասնականին անցնելու հարցում հաջողության են հասնելու: Այսօր խորհրդարանական ճեպզրույցների ժամին նա ուշագրավ համարեց այն, որ մեծամասնականով ընտրված պատգամվորները կողմ էին քվարկել այդ օրինագծին:

Ինչ վերաբերվում է “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի” նախագծին. Վահան Հովհաննիսյանի խոսքով, իշխանություննները իշխանությունը պահելու համար շրջանցում են Սահմանադրական նորմերը:

Վահան Հովհաննսիյանը ծայրագույն անհավանական համարեց ապագա խորհրդարանում ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի մասնակցությամբ կոալիցիա կազմելը: Միաժամանակ նշեց, որ քաղաքականության մեջ 100%-ով որեւէ բան բացառել չես կարող:

Խոսելով ՀՅԴ-ի համամասնական ցուցակից, նա նշեց, որ այն մշակման փուլում է :

“Ամպագորգոռ հայտարություններ ի տարբերություն այլ կուսակցությունների, որ մեր ցուցակում գործարարներ չեն լինի, մենք չենք անում, որովհետևւ Հայաստանում հստակ չէ, թե ով է գործարար”,-հայտարարեց նա:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, օրենքները թերի են և չեն կարողանում վերահսկել անցման հենց այդ շրջանը: “Այո, շատ հավանական է, որ տնտեսությունից եկող մարդիկ կլինեն այդ թվում մեր ցուցակում: Այնպես որ, ցուցակները զուլալ պահելու խոստումները իրատեսական չեն”,-շարունակել է Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով այն հացին թե կլինեն արդյոք գործարարներ ՀՅԴ ցուցակում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ