16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Քծնելով թուրք մերժողականներին”. սփյուռքահայ մտավորականի հոդվածը

Հունվարի 26-ին կանադական հեղինակավոր “Embassy” շաբաթաթերթում տպագրվել էր անգլիացի լրագրող Գվին Դայերի` “Քծնելով հայերին” հոդվածը, որտեղ վերջինս քննադատել էր Ֆրանսիայում ընդունված օրինագիծը և կասկածի տակ առել հայկական կոտորածների` ցեղասպանություն լինելու փաստը, ենթադրելով, որ դրանք եղել են “քիչ պարբերական և ոչ կազմակերպված”: Թարգմանաբար  ներկայացնում  ենք Կանադայի Հայ ազգային կոմիտեի անդամ, սփյուռքահայ մտավորական Փոլ Դոուզջյանի` նույն շաբաթաթերթում տպագրված պատասխան հոդվածը:

“Քծնելով թուրք մերժողականներին”.

“Embassy” ամսագրում տպագրված իր վերջին հոդվածում հայտնի բրիտանացի լրագրող Գվին Դայերը նշել է, որ “բառերը նշանակություն ունեն”:

Քչերը կպնդեն հակառակը: Բառերը պակաս նշանակություն չունեն, քան փաստերը: Դժբախտաբար, նույն հոդվածում պարոն Դայերը չի փորձում անգամ ձեռնարկել առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի վիճակի վերաբերյալ առկա գրականության և փաստացի տվյալների համապարփակ լուսաբանում:

Պարոն Դայերը հոդվածում պնդում է, որ սպանությունների հետևում կանգնած դրդապատճառը կարևոր է զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելու համար: Հետևաբար, ըստ նրա, Հոլոքոստը պետք է տարբերվի մյուսներից։ Նա շարունակում է փաստարկը, նշելով, որ եթե “վերջնական լուծման” համար գոյություն ուներ նացիստական ծրագիր, ապա հայկական դեպքը “քիչ պարբերական և հավանաբար ոչ կազմակերպված” էր:

Ես մանրամասն բանավեճի չեմ բռնվի այս բոլոր փաստարկների շուրջ, քանի որ առկա են բազմաթիվ աշխատություններ թեմայի շուրջ. Այնուամենայնիվ, թույլ տվեք վկայակոչել որոշ փաստեր, որոնք կհերքեն այս փաստարկների արժանահավատությունը:

1878-ին Բեռլինի պայմանագիրը կոչ էր արել թուրքական իշխանություններին իրագործել անհրաժեշտ քայլեր “հայերի անվտանգությունը երաշխավորելու համար”, այդպիսով ընդունելով, որ կար սպառնալիք նրանց անվտանգությանը:

Թուրքական իշխանությունները կազմակերպեցին հայերի զանգվածային կոտորածներ 1894-96-ին, երբ Օսմանյան Թուրքիայով մեկ մոտավորապես 300 հազար հայեր կոտորածի ենթարկվեցին:

Դրանից ընդամենը մեկ տասնամյակ հետո Ադանայի կոտորածները խլեցին 30 հազար անմեղ հայերի կյանք: Երիտթուրքերը արտոնեցին, կամ ինչպես շատերն են հավատում, անուղղակիորեն կազմակերպեցին այս զանգվածային սպանդը, որն անգլիացի պատմաբան Բենսոնը կոչեց “փորձարարական”:

Մեկ այլ փաստաթուղթ, որը հաստատում է մինչև կոտորածների սկիզբը երիտթուրքերի ցեղասպան ծրագրերի առկայությունը, 1914 թվականի դեկտեմբերին ներկայացված այսպես կոչված “Տասը պատվիրաններն” էին:

1915 թվականի մայիսի 27-ին ընդունված “Տեղահանման մասին” թուրքական օրենքը բանակին բացարձակ իշխանություն էր տալիս կամայականորեն կոտորել հայերին:

Ակնհայտորեն, ոչ ոք չէր կանխատեսում հարյուր հազարավոր հայերի տեղահանում, առանց զանգվածային մահեր պատճառելու: Ավելին, բացի “Տասը պատվիրանների” առաջին հոդվածից, որը ավելի շուտ մահապատիժ է, քան վերջնական հանգրվանի ծրագիր, վերաբնակեցման որևէ այլ ծրագիր գոյություն չուներ:

Այս ամենը հաստատում է թուրքական պետության տրամադրվածությունը, երիտթուրքերի վարչակարգի ժամանակ կամ դրանից առաջ, լուծել Հայկական հարցը` հայերի կոտորածների և ֆիզիկական բնաջնջման միջոցով:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ