16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

‘Ժառանգությունն’ ու ‘Ազատ դեմոկրատները’ դաշինքով կգնան. Զուրաբյանը հիշեց ՀԱԿ-ի՞ն

Ամենայն հավանականությամբ մարտի 11-ին կհայտարարվի ‘Ժառանգություն’ եւ ‘Ազատ դեմոկրատներ’ նախընտրական դաշինքի մասին: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը:

Նա նշեց, որ տեխնիկական խնդիրներ են այն հարցերը, թե դաշինքի մասին կհայտարարվի այսօր համագումարում, թե կստեղծվի վարչություն, որը վերջնական որոշում կկայացնի:

Արարատ Զուրաբյանը անդրադառնալով  ‘Ժառանգություն’-‘Ազատ դեմոկրատներ’ համամասնական ցուցակի մասին հարցին, ասաց, որ նախ պետք է ֆորմալ ձեւով այն կայանա, հետո ծավալվեն քննարկումներ, թե ովքեր կլինեն առաջին տեղերում եւ ինչպես կձեւավորվի համամասնական ցուցակը:

‘Համամասնական  եւ մեծամասնական  ցուցակների հետ կապված քննարկումներ դեռ չեն եղել, բայց շատ շուտով  կլինի այդ քննարկումը”:

Արարատ Զուրաբյանը շեշտեց, որ ձեւավորվող դաշինքը չի ունենա 7 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր: Դիտարկմանը, թե ինչ համամասնությամբ կձեւավորվի ցուցակը` 50-50, Զուրաբյանը պատասխանեց` այո:

Հարցին, թե ինչու ընտրվեց դաշինքի, այլ ոչ մեկ միասնական ցուցակով ընտրությունների գնալու ձեւաչափը, Ա.Զուրաբյանը պատասխանեց.’Որովհետեւ մենք տարբեր քաղաքական ուժեր ենք’: Նա նշեց, որ սա միակ ու լավագույն ձեւն է:

‘Եթե մենք ամբողջությամբ միասնական մոտեցում ունենայինք տարբեր հարցերում, մենք տարբեր քաղաքական ուժեր չէինք լինի եւ կմիավորվեինք մեկ հիմնական քաղաքական ուժի մեջ: Նա չբացառեց, որ ժամանակի ընթացքում գուցե նման հնարավորություն լինի: Արարատ Զուրաբյանը չբացառեց նաեւ, որ ‘Ժառանգություն’-‘Ազատ դեմոկրատներ’ դաշինքին կմիանան նաեւ այլ ուժեր:

Դա նրա խոսքով` կարող է քննարկվել դաշինքի ձեւավորումից հետո: Լրագրողների այն հարցին, թե երբ կարելի է սպասել դաշինքի ձեւավորմանը մասին պաշտոնական հայտարարության, Ա.Զուրաբյանը նշեց մարտի 11-ը, երբ կկայանա ‘Ազատ դեմոկրատներ’-ի համագումարը:

Ինչ վերաբերբում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների հարցին, Արարատ Զուրաբյանն ասաց.’Ազատ դեմոկրատներ’-ն ու ‘Ժառանգությունը’ իրենց ներսում քննարկել են այդ հարցը, եւ որոշակի ընդհանրացման անհրաժեշտություն կա, որից հետո կտեղեկացվի’:

Henaran.am-ի այն հարցին, թե կան արդյոք տարաձայնություններ ցուցակների եւ մեծամասնականով առաջադրվող թեկնածուների հարցում, Արարատ Զուրաբյանը պատասխանեց.’Սկզբունքը հենց այն է եղել, որ սա չքննարկենք, որպեսզի որեւէ տարաձայնության հնարավորություն չլինի: Նա հավելեց.’Վերջին ընտրությունները, որին ես մասնակցել եմ, ցուցակի վերջին համարում եմ եղել, եւ այս ցուցակում էլ կարող է լինեմ վերջինը: Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր այդ սկզբունքով են մոտենում հարցին”:

Ինչ վերաբերում է ապագա դաշինքի շանսերին, Արարատ Զուրաբյանը ասաց, որ “պայքարելու են հաղթելու համար, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ովքեր փորձում են ինչ-որ տեղեր մտնել”:

“Երբ քաղաքական գործընթցը սկսվում է, շատերի մոտ թերահավատ մոտեցում է լինում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնում էր քաղաքական գործընթացի մեջ, նույն թերահավատությունը կար, շատերը քմծիծաղ էին տալիս,թե ինչ-որ բան կլինի, բայց ինչ-որ բան եղավ: Հիմա գրեթե այդ նույն քաղաքական թիմի հիմնարար սկզբից, գործընթացը տարած մարդկանցից մի զգալի հատված այստեղ է, հավատացած եղեք, որ նոր անակնկալներ կլինեն”,-ասաց Արարատ Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի առանցքային դեմքերից էր: Նա համարվում է Վանո Սիրադեղյանի մտերիմը: Այս պահին “Ժառանգության” համագումարը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ