16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Որակական իշխանափոխությունը հրամայական է. Րաֆֆի Հովհաննիսյան

“Առկա իրադրությունը երկրում հրամայական է դարձնում որակական իշխանափոխությունը քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջոցով: Պետք է ոչ միայն իշխանությունը փոխվի, այլ պետք է փոխվի մեր երկրի տարբեր համակարգերի ու ոլորտների որակը”,-“Ժառանգության” 7-րդ համագումարին հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց կուսակցության մոտեցումները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ: “Հայաստանում կուսակցապետությունը պետք է վերացվի սահմանադրական պահանջ հանդիսացող Հայաստանի Հանրապետության”,-հայտարարեց նա ու հավելեց.

”Նախագահից մինչեւ պատգամավոր, դատախազ ու դատավոր պետք է ծառայեն եւ հաշվետու լինեն միմիայն ժողովրդին”:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի նոր իշխանությունը  գալու է ուժեղ եւ ամբողջական ձեւով:

“Ժառանգության” առաջնորդն իր ելույթը եզրափակեց “Ազատ դեմոկրատների” հետ ձեւավորված համագործակցությանն անդրադառնալով եւ հույս հայտնեց, որ այն հեռանկարային շարունակություն կունենա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ