14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

“Ժառանգությոնը” ընտրություններին մասնակցության ձեւաչափի ու ցուցակների մասին կասի մարտի 18-ին

“Ժառանգության” 7-րդ համագումարին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափին չանդրադարձավ:Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամենալայն դաշտով համագործակցության պատրաստակամություն հայտնեց, մասնավորապես “Ազատ դեմոկրատների” հետ, սակայն ավելին չասաց:

Համագումարին կուսակցությունը ընդունեց “Նոր Հայաստանի բանաձևը”, որտեղ անդրադարձ է կատարվում երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներին եւ կոչ է արվում “ազգային ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը` կատարելու համարձակ ու համատեղ քայլեր շոշափելի համախմբան ուղղությամբ` օգտագործելով հնարավոր բոլոր ուղիները` ընտրությունից մինչև հրապարակային միասնություն”:

Ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ որոշումը “Ժառանգությունը” կկայացնի մարտի 18-ին կայանալիք կուսակցության խորհրդի նիստին: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց “Ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե հնարավոր է, որ մինչ մարտի 18-ը հայտարարվի “Ժառանգությնուն”-“Ազատ դեմոկրատներ” դաշինքի ստեղծման մասին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.”Հնարավոր չի, որովհետեւ դա խորհրդի լիազորություների շրջանակում է, իսկ խորհրդի նիստն արդեն նշանակվել է”:

Հիշեցնենք, որ այսօր “Ժառանգության” համագումարին հյուրընկալված “Ազատ դեմոկրատ” Արարատ Զուրաբյանը լրագրողներին ասել էր, որ երկու կուսակցությունները դաշինքով կգնան ընտրություններին, ինչի մասին, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ կհայտարարվի մարտի 11-ին կայանալիք “Ազատ դեմոկրատներ”-ի համագումարին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ