ՕԵԿ-ականները երկարատեւ ծափահարություններով ընդունեցին Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը
Այսօր ՕԵԿ -ը հաստատում է առողջ կառուցողական համագործակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Քիչ առաջ ՕԵԿ համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Համագումարի պատվիրակները այս հայտարարությունը ծափողջույններով ընդունեցին:
“Այս 4 տարիների մեր համատեղ աշխատանքը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ մեր երկիրը զարգանում է ճիշտ ուղիով: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ունի քաղաքական կամք, ցանկություն, երկիրը բարեփոխումենրի ուղիով առաջ տանելու: Չափազանց կարեւոր է, Հայաստանի թիվ 1 պաշտոնյան` երկրի նախագահը վճռական է այս բարեփոխումները իրականացնելու”,-հայտարարեց Բաղդասարյանը:
Դահլիճը դարձյալ ծափահարեց: ՕԵԿ նախագահը հայատարարեց, որ ՕԵԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանին` երկիրը ավելի առաջ տանելու ուժեղ եւ մրցունակ դարձնելուն ուղղված ծրագրերում:
Ըստ Ա. Բաղդասարյանի, այսօր քաղաքական իշխանության կազմում պայքարելով օրենքի իշխանության համար, ՕԵԿ-ը հասկանում է, որ շատ բան միայնակ հնարավոր չէ անել եւ պետք է համախմբվել: “Այսօր կոալիցիան վայելում է հանրային մեծ վստահությունը եւ կարողանալու է առաջիկա ընտրություններում լուրջ հաղթանակ տանել”,-շարունակեց Արթուր Բաղդասարյանը:
“Երկրի նախագահը արել է պատասխանատու քաղաքական հայտարարություն: Ես այդ հայտարարությանը տեր եմ կանգնում` պետք է լավ ընտրություններ իրականացնենք”,-շեշտեց ՕԵԿ նախագահը: