06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ի կարգախոսն ու “չուզողները”

Արթուր Բաղդասարյանը կուսակցության տասներորդ համագումարի ժամանակ անդրադարձավ ՕԵԿ-ի չուզողներին ու հայտարարեց.”ՕԵԿ-ը անհողդողդ է լինելու բոլոր այն պատվիրված հարձակումներին, ստի ու կեղծիքի քարոզչությանը, որ երբեմն կատարվում է ՕԵԿ-ի դեմ: Այսօր, ցավոք, երկրում կան մարդիկ, որոնք մտածում են այսպես` որ իմ գործերը լավ են, ուրեմն քոնը վատ պիտի լինեն, որ ավելի լավ լինի”:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, ՕԵԿ-ն այս մոտեցումը չի կիսում եւ արդար պայքարի կողմնակից է: “Չորս տարի շարունակ քարեր նետեցին ՕԵԿ-ի ուղղությամբ, այսօր եկել է այդ քարերը հավաքելու եւ անհրաժեշտ ուղղությամբ նետելու ժամանակը”,-հայտարարեց Արթուր Բաղդասարյանն ու հավելեց, որ սեւ փիարով միավորներ վաստակել ՕԵԿ-ի քաղաքական հակառակորդներին չի հաջողվելու:

Արթուր Բաղդասրյանն ասաց, թե ամեն ընտրությունից առաջ ՕԵԿ-ի մասին հայտարարվում է, թե մեկ տոկոս է հավաքելու.”Բա, որ էդքան թույլ ենք, ինչի եք առավոտից իրիկուն մեր մասին խոսում “: Արթուր Բաղդասարյանը դիմեց նաեւ “որոշ լրատվամիջոցների”, թե “ինչ եք ուզում մեզնից”: ՕԵԿ ղեկավարը հայտարարեց, որ առաջիկա երկու ամիսները ՕԵԿ-ի համար լինելու են քրտնաջան աշխատանքի շրջան ու հնչեցրեց ՕԵԿ կարգախոսը`”Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան”, ապա դիմեց իր քաղաքական թիմին.“ Իմ ձեռից չեք պրծնելու, եթե լավ չաշխատեք”: ՕԵԿ-ականները ծափերով հավանություն տվեցին կուսակցության ղեկավարի հայտարարությանը:

Իր ելույթում Արթուր Բաղդասարյանը ընտրությունները բարության մթնոլորտում անցկացնելու կոչ արեց ու ելույթը եզրափակեց այսպես.”ՕԵԿ-ը լույսի պես մաքուր է, մենք միշտ եղել ենք շիտակ ժողովրդի հետ, մենք ուզում ենք կառուցել օրենքի Հայաստան եւ ձեզ հետ միասին կառուցելու ենք” : Համագումարի մասնակիցները ծափահարեցին ու “ՕԵԿ, հաղթանակ” բացականչեցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ