12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Հայոց գլխավոր “Արծիվ”`խորտակվող նավը Սերժ Սարգսյանը չէ, այլ ՀԱԿ առաջնորդը /վիդեո/

Մարտի 4-ին` Ազատության հրապարակում տեղի ունեցավ “Հայոց արծիվներ”  հայրենասիրական հասարակական կազմակերպության 2-րդ բացօթյա համագումարը: Հանրապետության տարբեր մարզերից մայրաքաղաք էին եկել կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչենրը:

Կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ասաց, որ 25 հազար անդամներից մոտ կեսը Ազատության հրապարակում է: Նա կարեւորեց եռամիասնության` Հայոց պետականություն-Ազգային բանակ-Հայոց նախագահ գաղափարը:

Չնայած կազմակերպությունը չի խառնվում քաղաքականությանը, բայց Խաչիկ Ասրյանն անդրադարձավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած այն տեսակետին, թե “Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, իսկ այն ուժերը, որ կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին` կհայտնվեն խորտակվող նավերում”:

“Հիմա ես Ձեզ հարց եմ տալիս, 18 կուսակցություն համախմբած ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցում էր 3-4 հազար մարդ : Իսկ ընդամենը մեկ հասարակական կազմակերպություն, այստեղ` Ազատություն հրապարակում համախմբել է 13 հազար մարդ: Այդ դեպքում ով կամ ովքեր են խորտակված նավերը: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանն է խորտակված նավը”,-ասաց Խաչիկ Ասրյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ