07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանափոխության մասին հայտարարության փոխարեն` կանգնել մեկ կրպակատիրոջ կողքին. “Ժառանգությունը” ՀԱԿ-ին ակնարկե՞ց

“Ժառանգությունը” մեկ անձի իրավունքի պաշտպանությունն է ընտրում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու նկատել, որ ամեն շաբաթ կամ ամիսը 2 անգամ իշխանափոխության մասին հայտարարություն անելն ու դա չիրականացնելը հիասթափեցնում է ժողովրդին:

“Լինել պրագմատիկ, այնպիսի խնդիրներ առաջ քաշել, որ հետո կարողանաս լուծել և ժողովրդի առաջ պարզ ճակատով հանդես գալ”,-ասել է Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով, այս առումով “Ժառանգությունը” ավելի կարևոր է համարում կանգնել մեկ կրպակատիրոջ կողքին եւ հասնել արդյունքի, քան հայտարարություններով հանդես գալ և ոչինչ չանել:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ասվածը ՀԱԿ-ին էր վերաբերվում: Ռուբեն Հակոբյանը չի մասնավորեցրել եւ նշել է, որ խոսքը երեւույթի մասին է, եւ հասարակությունը պետք է քաղաքական ուժերին դիտի գործնական “ռեալ պոլիտիկի” շրջանակներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ