06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ազատ դեմոկրատներ”-ի համագումարը` մարտի 16-ին. ինչո՞ւ օրը փոխվեց

“Ազատ դեմոկրատներ”-ը փոխել են համագումարի օրը: Կուսակցության համագումարը տեղի կունենա ոչ թե մարտի 11-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ` մարտի 16-ին: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը: Համագումարի օրվա փոփոխությունը նա պայմանավորեց զուտ տեխնիկական պատճառներով:

“Այն ժամանակ, երբ մենք հայտարարել էինք համագումարի օրը, հայտնի չէր, որ կառավարությունը աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերի փոփոխություն է կատարել: Հետո պարզ դարձավ, որ չորս օր անընդմեջ հանգստյան օրեր են, իսկ դա նպատակահարմար չդարձրեց”,- Henaran.am-ին ասաց Գառնիկ Գեւորգյանը: Նկատենք, որ մարտի 11-ը կիրակի է, իսկ աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերի փոփոխության մասին կառավարության որոշումը հրապարակվել է դեռ փետրվարի 23-ի, որում այնուհետ փոփոխություն էր կատարել մարտի 1-ին:

Համագումարը մարտի 11-ին անցկացնելու մասին հայտարարությունը “Ազատ դեմոկրատներն” արել էին մարտի 2-ին` “Ժառանգության” համագումարի օրը:

Արդյո՞ք համագումարի օրվա փոփոխության վրա չի ազդել ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցում “Ժառանգության” հապաղումը: Henaran.am-ի այս դիտարկմանը Գառնիկ Գեւորգյանը պատասխանեց. ”Բացի տեխնիկականից, որեւէ այլ բովանդակային պատճառ չկա”:

Մեր դիտարկմանը, թե ազատականների դաշինքի մասին Արարատ Զուրաբյանի հայտարարությունը “Ժառանգությունը” չհաստատեց եւ նշեց, որ վերջնական որոշում կկայացվի մարտի 18-ին, Գառնիկ Գեւորգյանն ասաց, որ այստեղ որեւէ հակասություն չկա.

“Իրականում պարոն Զուրաբյանն ասել է, որ շատ հավանական է, որ դաշինքով կգնանք, իսկ մամուլն այն ներկայացրել է որպես հաստատուն տեղեկություն: Այն, ինչ ասել է պարոն Զուրաբյանը, այսօր էլ ուժի մեջ է, այսինքն այն, ինչ մենք հռչակել ենք որպես դաշինքով համագործակցության սկզբունք, պահպանվում է եւ այդ շրջանակներում ”Ժառանգության” հետ մեր բանակցային գործընթացը շարունակվում է”:

Գառնիկ Գեւորգյանը հերքեց այն տեղեկությունները, թե ազատականների դաշինքի հետաձգումը ցուցակների շուրջ անհամաձայնությունն է: “Մենք ցուցակների հետ կապված քննարկում դեռեւս չենք ունեցել”:Henaran.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ “Ժառանգությունն” ու “Ազատ դեմոկրատներն” իրար հետ առայժմ “լեզու” չեն գտնում հենց ցուցակների անցողիկ տեղերի հարցով եւ շատ հնարավոր է, որ դաշինք չկազմվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ