28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պետբյուջեյի եկամուտները աճել են 3 տոկոսով

Մարտի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի 2012 թվականի առաջին ամսվա կատարողականը: Նա մասնավորապես նշեց, որ եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել են 3 տոկոսով կամ 1.7 մլրդ դրամով` կազմելով 58.8 մլրդ դրամ:

Ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.7%-ի կամ 260 մլն դրամի աճ: Տիկին Զարգարյանն ընդգծեց, որ պետական բյուջեն հունվար ամսին կատարվել է սահուն, եւ ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են: ՀՀ պետական բյուջեն կատարվել է 21.6 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 27.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

2012 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 55.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6%‑ով կամ 2.4 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով: Աճ է արձանագրվել նաեւ եկամտահարկի, ակցիզային հարկի, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմել են ընթացիկ ծախսերը, որոնք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 36.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.5%-ով կամ 1.2 մլրդ դրամով:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ