14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարտի 8-ին առավել ակնառու են դառնում կին-տղամարդ հարաբերությունների բոլոր նրբերանգները. հոգեբան

Կանանց տոնը միշտ ավելի դրական սպասումների հետ է կապված, կանայք զգում են իրենց ուշադրության կենտրոնում` թե տանը, թե աշխատավայրում, թե դրսում, ստանում են շնորհավորանքներ, անգամ կանայք միմյանց են շնորհավորում, իսկ տղամարդիկ ավելի պատրաստակամ են ստեղծելու հաճելի մթնոլորտ կանանց համար: Իհարկե ամեն մեկը յուրովի, ամեն մեկն իր չափով: Այդ մասին այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը:

Անդրադառնալով տոնական օրվա հետ կապված տղամարդկանց հոգեվիճակին, Կարինե Նալչաջյանն ասաց, որ տղամարդիկ միշտ ուզում են ավելի  մեծ ուշադրության արժանացնել իրենց կնոջը կամ ընկերուհուն, բայց նրանց ցանկությունները հաճախ  ավելի մեծ են լինում, քան` հնարավորությունները: Եվ այդ զգացողությունը կարող է տոնական տրամադրության փոխարեն ներքին լարվածություն առաջացնել տղամարդկանց մոտ:

‘Տղամարդու ինքնագնահատականը ընդանրապես շատ զգայուն է կանանց կողմից տրված գնահատականների նկատմամբ, թե կինն իրեն ինչպես է գնահատում` դրական թե բացասական, գոհ է իրենից, թե դժգոհ’,- ասաց հոգեբանը:

Նա նշեց, որ մարտի 8-ը այնպիսի մի տոն է, երբ ավելի ակնառու են դառնում կին-տղամարդ հարաբերությունների բոլոր նրբերանգները, տղամարդիկ ներքին ձգտում ունեն այնպես պահել իրենց , կանանց հանդեպ ուշադրության այնպիսի հնարավորություններ ունենալ, որ կանայք գոհ լինեն իրենցից, որովհետեւ դա բումերանգի նման գալիս է, եւ նրանց ինքնագնահատականին է հարվածում, կամ հակառակը` բարձրացնում:

‘Մարտի 8-ին տղամարդկանց մետ առաջացած ներքին տագնապը դրանով կբացատրեյի, որ տղամարդը շատ բան կուզենար անել, բայց քանի որ միշտ չէ, որ տղամարդիկ ունենում են նման հնարավորություններ գեղեցիկ երեկույթների հրավիրելու, թանկարժեք նվերներ նվիրելու, արդեն տագնապի մեջ են ընկնում’,- վերլուծում է Կ.Նալչաջյանը` հավելելով.’Բոլոր դեպքերում, եթե մարդիկ հոգեպես հասուն են, եւ առանց լուրջ նեւվրոտիկ դրսեւորումների, ապա կարող են այդ տոնական տրամադրության մեջ ինչ-որ դրականը գտնել ու սեւեռվել հենց այդ դրականի վրա’:

Ինչ վերաբերում է մարտի 8-ին երիտասարդ աղջիկների հոգում ձեւավորվող հակասական զգոցողություններին, ապա ըստ հոգեբանի, այդ օրերին զգայուն է դառնում նաեւ նրանց ինքնագնահատականը: Այդ օրը կարող է կամ շատ ուրախ օր դառնալ աղջկա համար, կամ շատ տխուր: Եթե աղջիկը ուշադրության կենտրոնում չէ, անպայման սկսում է համեմատության մեջ դնել իրեն մյուս աղջիկների հետ, թե ով ինչքան  սեր , ուշադրություն եւ  նվերներ ստացավ իր սիրած տղայի կողմից, իսկ ինքը` չստացավ այդ ամենը:

Բայց, հոգեբանի կարծիքով, դա էլ է ինչ որ չափով բնական, քանի որ բոլորը չեն, որ այդ պահին ունեն  իրենց կյանքում ինչ որ մեկին, կարող է երիտասարդ աղջիկը ուշադրություն է սպասում իր ուզած տղայի կողմից, սակայն ստանում է այն տղայից, որի հանդեպ ինքն անտարբեր է, ամեն դեպքում դրանով կյանքը չի ավարտվում:

Ընդանրացնելով այսօրվա հետ կապվող հոգեվիճակները, Կ.Նալչաջյանն ընդգծեց, որ առհասարակ, տոնական օրերին ավելի ցցուն են դառնում այն հոգեվիճակները, որոնցում մարդը գտնվում է, եվ երջանիկ զգացողությունները, եւ թախիծն այդ օրերին առավել արտահայտիչ երանգներ են ստանում:

Վերջում հոգեբանը մաղթեց, որ հայ կանայք հոգսերի բեռից ազատված լինեին հնարավորինս շատ, քանի որ եթե կինը հոգսեր չունի, ուրեմն ինչ-որ չափով երջանիկ է, իսկ եթե երջանիկ է, ուրեմն սոցիալական մթնոլորտը դառնում է ավելի փափուկ, ավելի հանգիստ ու բարենպաստ բոլորի համար:  Կինը մթնոլորտ եւ տրամադրություն ստեղծող է:

‘Հայ կանանց եւ աղջիկներին ուզում եմ ասել, որ կինը միաժամանակ եւ թույլ էակ է եւ հզոր : Առհասարակ մենք շատ կարեւոր առաքելություն ունենք իրականացնելու: Կցանկանայի հայ կանանց ներքին հոգեկան խաղաղություն, որը սարեր կարող է շարժել’,- եզրափակեց Կարինե Նալչաջյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ