Վարչապետը 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների
Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևներ է հանձնել: Արցախյան պատերազմին ու հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցության, ինչպես նաև 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել […]





































