17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ բողոքի ակցիային անդրադարձել է դանիական պարբերականը։ Հրապարակելով Նիկոլ Փաշինյանի ու գագաթաժողովին նրան մասնակցելու հրավիրած ՆԱՏՕ-Ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր  Անդերս Ֆոգ Ռասմուսենի լուսանկարը՝ դանիական Ekstrabladet.dk պարբերականը գրել է. «Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է»։  

Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական» /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բաքու, հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական պատերազմ», խոստացել է մասնակցել օկուպացված հայկական տարածքների «վերականգնմանը» և հիշեցրել հայրական խորհուրդը պատերազմից առաջ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ

Այս պահին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի, բացառապես,  տղամարդկանց հետ։ Այս մասին այսօր հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ շեշտելով, որ չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ […]

Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Հայաստանի Հանրապետությունն այսօր դժվարին կացության մեջ է գտնվում և ունի յուրաքանչյուրիս կարիքը: Այդ մասին ասվում է տարածել Ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդի տարածած հաղորդագրության մեջ։ «Որպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ’ մենք խիստ մտահոգված ենք երկրում առկա իրավիճակով և խստորեն դատապարտում ենք ցանկացած հակասահմանադրական քայլ, որն ուղղված է մեր պետականության դեմ: Այսպիսի իրավիճակում լռությունը և անտարբերությունը անընդունելի է ու […]

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք. Արմեն Գրիգորյան

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ […]

Պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սեւ է, եւ համոզել, որ մենք դա չենք տեսնում: Նա դելիմիտացիայի գործընթացը եւ նախօրեին ստորագրված արձանագրությունը «մեծ հաջողություն» անվանեց եւ մի խառնաշփոթ տեքստով փորձեց մոլորեցնել մարդկանց. «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է…»: Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. […]

Սրբազան պայքարի օրվա ժամանակացույցը

Սրբազան պայքարի մասնակիցները մայիսի 17-ին կունենան մի քանի հանդիպումներ, որոնց ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև. 12։00 – Բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը 17։00 – Հանդիպում բժիշկների հետ Անի Գրանդ հյուրանոցում 18։00 – Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում ի սատարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ:  

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը

Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։«Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն»,- նշել է նա։ Ավելի վաղ Դանիելյանը հայտնել էր, որ ուղևորվում է Կիրանց՝ ծանոթանալու իրավիճակին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի