Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ։ Ավելի քան մեկ դար առաջ մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դարձավ ոչ միայն պետականության վերականգնման, այլև արժեքային փորձության օր։ Ազգային գիտակցությունը, ազատ և արժանապատիվ ապրելու կամքը թույլ չտվեցին գլուխ բարձրացնել հարմարվողականությանը, վախին, […]





































