Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» բառը լսելու էյֆորիայից 2 օր անց փորձենք սառը բանականությամբ հասկանալ, թե ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում։ Նախ կարևոր է, որ 1981-ից հետո ԱՄՆ նախագահի մակարդակով կրկին արտասանվեց Armenian genocide […]





































