՛՛Հանրապետական ես, կրթաթոշակ կստանաս, ոչ, դարձիր հանրապետական՛՛
՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանն նախաձեռնության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ հանրակրթական համակարգի, առողջապահության և պաշտպանության նախարարության ոլորտների աշխատակիցների ՛՛հարկադիր՛՛ կուսակցական պատկանելության երևույթին: ՛՛Այսօր այսպես է. հանրապետական ես, կրթաթոշակ կստանաս, ոչ, դարձիր հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս: Դուք պետական միջոցները, վճարովի համակարգի վարձավճարներն ուղղում եք կուսակցական համակարգին: […]





































