02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Դուք լավ նայեք Ձեզ․․․Միքայել Սրբազանը՝ Վեհափառին /Տեսանյութ/

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի 243֊րդ օրը` Տեր Տաթև Արքեպիսկոպոս Սարգսյանի հուղարկավորության կարգի ընթացքում սրբազան հայրը հանդիպել է Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։ Օգտատերերը քննարկում են, թե ինչպես Վեհափառը թույլ չի տվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կանոնական ժեստ անել՝ ծնկած համբուրելու վերջինիս աջը: Տեսանյութը՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան հանրագրից

Իշխանությունը ստեղծում է արժեքային ճգնաժամ, որովհետև հենց այդ միջավայրում է, որ կարող է պահպանել ինքն իրեն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան ալիքում մտահոգություն է հայտնել՝ մասնավորապես նշելով. «Երեկ լրահոսում տեսա երկու տեղեկություն: Մեկն այն մասին, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում 22 հոգով ծեծել են երկու մարդու, իսկ մյուսը՝ համալսարաններից մեկի մոտակա այգում 20 հոգով ծեծել են մեկին, ոստիկանն է միջամտել ու կրակել է օդ, որ դադարեցնեն: Այս տեղեկությունները մեր հանրության վայրենացման […]

«Կարո՞ղ եք տարբերություն գտնել 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի և 2018թ.-ի շեղափոխության միջեւ»

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը գրում է․ «Ուզում եմ հասկանալ… Երբ վաստակել ենք խայտառակ պարտություն` ունենալով թվով բազմաթիվ զոհեր, կոտրվել ա Բանակի մեջքը… Երբ հանձնվել ա Արցախը ու հիմա էլ արգելվում ա անունը նշել կամ Գերբ, Դրոշ, Հիմն սիմվոլները օգտագործել… Երբ հրահանգվել ա Հայաստանում ԱՐԱՐԱՏԸ` որպես խորհրդանիշ, վերացնել, որովհետև ինքը «բիբլիական թուրքերի» սարն ա… Երբ դպրոցներում դեռ […]

Վահագն Խաչատուրյանն՝ ընդդեմ Փաշինյանի

Փաստ գրում է. Բարձրաշխարհիկ հուղարկավորություններին և պաշտոնական ճաշերին ներկա գտնվելու, ԱԺ ընդունած օրենքները ստորագրելու և վարչապետի նշանակումները «վավերացնելու» միջակայքում երեկ իր մասին հիշեցրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա, պատկերացրեք, խոսել է առաջիկա ընտրությունների մասին: Ի մասնավորի, Վահագն Խաչատուրյանն ասել է, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել: «Օրենքը խախտողը պատժվելու է»,հայտարարել […]

Պարտադիր զինծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ավարտել են աշխարհի 50 լավագույն համալսարանները

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին փետրվարի 24-ին Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

Դատարան է ուղարկվել Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ նախկին նախարարին […]

Միլիոնների արտոնություններ՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի բիզնեսին․ Արսենյանը՝ ՔՊ-ականների սրտի օլիգարխ

Լրագրող Լիա Սարգսյանի հանրագրում կարդում ենք. ««Իշխանություն» լրատվականը ուսումնասիրելով ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը՝ նկատեց, որ իշխող ուժի առանցքային դեմքերը տասնյակ միլիոնավոր դրամների պարտքով գումար են տրամադրել նույն մասնավոր ընկերությանը՝ «Ջերմուկ Գրուպ»-ին։ Գումարները տրամադրվել են, ըստ երևույթին, «Բյուրեղ» թաղամասում տուն ձեռք բերելու նպատակով, սակայն պաշտոնյաների հայտարարագրերում «Բյուրեղում» տուն ձեռք բերելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այս ընկերությունը պատկանում […]

Մենք նիկոլին չենք բերել, մենք մերժել ենք նիկոլին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք նիկոլին չենք բերել, մենք մերժել ենք նիկոլին։ Հերիք եղավ-բոլ եղավ, սուտ մի խոսեք։ Ինչպես ասում էր լուսահոգի Գալուստ Սահակյանը՝ որոշ երեխաներ պարտավոր էին մեծանալ, բայց, այդպես էլ չմեծացան եւ Գրիգորիչի մյուս  թեւավոր միտքը՝  մենք տեսել ենք ոմանց «մերկությունը» եւ չենք գայթակղվել։ Զուսպ եղեք, հոգի ունեք տալու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ