19 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Իրանում ռազմական ուժի կիրառումը կսպառնա Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգությանը. ՌԴ արտգործնախարար

image_8888

Այսօր ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարների միջեւ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ ինչպես կանդրադառնա Իրանում միջուկային ծրագրի շուրջ ահանգնացող  կոնֆլիկտը Հայաստանի  անվտանգության եւ Ղարաբաղյան հակամարտության վրա, ՀՀ արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կողմնակից է Իրանում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:

՛՛Մենք մեր տեսակետը հնչեցրել ենք նաեւ Իրանում: Իրանը մեր հարեւան երկիրն է, եւ մենք հետաքրքրված ենք, որ այս տարածաշրջանում ռազմական ուժ չկիրառվի՛՛,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք հայտնեց, որ եթե ռազմական ուժ կիրառվի Իրանում, ապա կվտանգվի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի անվտանգությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում շատ մեծ ադրբեջանական համայնք կա:

՛՛Կսկսվի փախստականների հոսք, առաջ կգան տարածաշրջանային այնպիսի բացասական խնդիրներ, որոնց արդյունքների մասին դժվար է անգամ կանխատեսումներ անել:Կարծում եմ, Իրանի հետ կապված խնդրի լուծումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, որը բացառում է ռազմական ուժի կիրառում, եթե իհարկե կողմերից մեկը զինված հարձակում չի գործում՛՛,- ասաց Սերգեյ Լավրովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ