25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը զիջումների է գնում Իրանի միջուկային ծրագրի հարցում

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են Իրանին տրամադրել` նոր, կոմպրոմիսային տարբերակներ նրա միջուկային ծրագրերի վերաբերյալ: Ինչպես հայտնում է “Los Angeles Times”-ը, Իրանին թույլ կտան ուրանը հարստացնել միայն 5 տոկոսով, եթե երկրի կառավարությունը թույլատրի, որ միջազգային տեսուչները անսահմանափակ եւ մշտական վերահսկողություն սահմանեն նրանց աշխատանքի վրա:

ԱՄՆ-ը քննարկում է նման հավանականություն, քանի որ զգուշանում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հերթական բանակցությունների ձախողումից: Ամերիկյան դիվանագետերը կարծում են, որ Իրանը երբեք ամբողջովին չի հրաժարվի ուրանի հարստացումից, եւ որ եթե այս հարցում պայմանավորվածություն չլինի, դա կարող է ռազմական կոնֆլիկտի պատճառ դառնալ:

“Los Angeles Times”-ը նշում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի գաղափարը հավանաբար առարկությունների կարժանանա ոչ միայն ամերիկյան Կոնգրեսում, այլ նաեւ Իսրայելի կառավարության կողմից:

Ներկա պահին իրանական գիտնականները ուրանը կարողանում են հարստացնել 20 տոկոսով: Ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ է ուրանի մշակումը 90 տոկոսով:

ՄԱԳԱՏԵ-ն` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Չինաստանի հետ մեկտեղ, Իրանից պահանջում է դադարեցնել ուրանի հարստացումը 2003-ից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ