27 Մարտի, Երկուշաբթի, 2023
KFC

«Աղոթե՛ք Հայաստանի համար». Քիմ Քարդաշյան

QIM

«Աղոթե՛ք Հայաստանի համար»,- ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում, բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:

Նա մասնավորապես կիսվել է ամերիկահայ գործարար Ջեք Քեշիշյանի գրառմամբ. «Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջը և երեխաներին ու գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերը, ձեր կնոջ ու երեխաների հետ վազում՝ որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին: Թողնում եք այն  ամենը, ինչ ստեղծել եք և ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի և ձեր կյանքը:

Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք այստեղ՝ այս երկրում: Պատկերացրեք, որ այս ամենը պիտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որևէ մեկի օգնության:

Տխուր է, Հայաստանում դա պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա  Հայաստանի իրականությունն է, և միակ նախազգուշացումը հրթիռներն են, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ