26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ննջեցյալին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, գերեզմանների վրա կանգնեցված հուշակոթողները կամ արձանները, այլ՝ աղոթքը

Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների համար:
‼️Ի՞նչ անել.
պետք է գնալ եկեղեցի, մասնակցել Ս. Պատարագին, նախապես մաքուր թղթի վրա ընթեռնելի ձեռագրով գրել Ձեր ննջեցյալի անունը և հանձնել այն եկեղեցու սպասավորներին:
‼️Ինչո՞ւ.
որպեսզի պատարագիչ հոգևորականը Ձեր ննջեցյալի անունը հիշատակի Պատարագի ընթացքում և վերջում նաև հոգեհանգստի ժամանակ:
✅ Անպայման պետք է հիշել մեկ կարևոր բան. ննջեցյալին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, գերեզմանների վրա կանգնեցված հուշակոթողները կամ արձանները, այլ՝ ԱՂՈԹՔԸ: Սրտից բխած մի աղոթք, որում խնդրում ենք, որ Աստված մեր ննջեցյալին դատի ոչ թե Իր արդարությամբ, այլ՝ ողորմությամբ:
❎ Թող Աստված քաղցրությամբ հիշի մեր բոլոր ննջեցյալներին՝ արժանացնելով նրանց երկնային անթառամ պսակին:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ