16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Գերագույն հողատուն «սպորտային հետաքրքրություն» է համարում այն հարցը, թե պատերազմի նախաշեմին ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի մասին էր գնում խոսքը իր եւ Ալիեւի միջեւ, ինչի մասին էր իր՝ այդպես էլ չհեռարձակված սեպտեմբերի 25-ի հայտնի հարցազրույցը, ինչ զարգացումներ էին նախորդում պատերազմին։
Այս հարցերի պատասխանները պիտի հնչեն, որպեսզի եւս մի խումբ ապացույցներ հանրահայտ դառնա այն մասին, թե ով, ինչու եւ ինչպես արյունալի պատերազմ բերեց մեր գլխին, 5000 հոգու կյանք խլեց, հայրենազրկման պատճառ դարձավ։
 
Փաստորեն, պատերազմը նրա համար սպորտային իրադարձություն էր, պատերազմի պատճառների ապացույցները՝ «սպորտային հետաքրքրություն»։
Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան։
5 մլրդ դոլարն էլ երեւի շահումն էր…»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ