15 Ապրիլի, Հինգշաբթի, 2021
KFC

Անթասիբ ժողովուրդների հետ այդպես են վարվելու. Աշոտյան

142310265_3602529116502691_8770340878947395604_n
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վերջին երկու օրերին տեղի էր ունենում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցը Պակիստան, որն փորձագիտական շրջանակների կողմից արդեն որակվել է պատմական։
Իրոք, 9-ամյա դադարից հետո նման հագեցած օրակարգով այցը պետք է դիտարկել գլոբալ եւ տարածաշրջանային բազմաթիվ շարժերի համատեքստում։
 
Ռուսաստանն առաջարկել է Պակիստանի հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ծրագիր, էներգետիկ մեգանախագիծ՝ «Պակիստանյան հոսք», եւ իհարկե՝ Աֆղանստանյան խնդրի կարգավորման հետաքրքրություններ։
 
Պակիստանը ոչ միայն Վաշինգտոնի եւ Պեկինի հետ շատ ջերմ եւ ռազմավարական հարաբերություններ ունեցող երկիր է, որով սկսել հետաքրքրվել նաեւ Մոսկվան, այլեւ՝
1. Պանիսլամական գոտու շրջանակներում՝ Թուրքիայի դաշանակից։
2. Հայաստանի բացահայտ ախոյան։
3. Ադրբեջանին աջակցություն ցուցաբերող երկիր։
4. Մեր դեմ Արցախյան վերջին պատերազմի մասնակից։
 
Այսքանով հանդերձ տեսականորեն կարելի էր փորձել հասկանալ, արդյո՞ք Հայաստանը ներկայացնող խունտան բարձրաձայնել եւ խնդրել է Մոսկվային Իսլամաբադի հետ հարաբերություններում չեզոքացնել նրա հակահայկական վեկտորը։ Մեր ԱԳՆ կոչվածը խոսե՞լ էր Լավրովի հետ այս հարցով։ Իսկ կապիտուլյանտ վիժվածքը Պուտինի հե՞տ։
 
Բայց միայն տեսականորեն։ Քանզի այս սրիկաների շարունակվող պաշտոնավարումը մեզ դարձրել է գեոպոլիտիկ մանրադրամ, bonus track, աշխարհաքաղաքական «նաղդ»։
Չզարմանաք, որ Պակիստանն առանց Հայաստանի նկատմամբ քաղաքականության շտկումների սկսի մասնակցել, օրինակ, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի միջոցառումներին։
 
Անթասիբ ժողովուրդների հետ այդպես են վարվելու, որքան էլ դառն է սա հնչում…»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ