03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2020
KFC

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

64E75445-220A-4B0E-93F6-5D90EB34A45A

<<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկան պե՛տք է դասավանդվի դպրոցում

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․
Այսօր ՀՀ կրթական համակարգի պահպանումը, նրա հետագա զարգացումը, մրցունակության ապահովումը միջազգային ասպարեզում համարվում է ազգային անվտանգության կարևորության խնդիր: Այն ոչ ավել ոչ պակաս պետականության կայացման երաշխիք է։ Տրամաբանական է, որ, մասնավորապես հայագիտական առարկաների դասավանդումը կրթական բոլոր աստիճաններում հանդիսանում է այդ երաշխիքներից մեկը, եթե ոչ հիմնականը:
Չպետք է մոռանալ, որ ազգային որակյալ պատմական կրթությունը բնորոշում է որպես մարդկային, քաղաքացիական, քաղաքական, տնտեսական ու մշակութային իրավունքների իրականացման հիմնարար պայման, որի շնորհիվ էլ ներկայումս այն համարվում է ազգի մտավոր զարգացման գլխավոր գործոնն ու նրա ինքնության պահպանման երաշխիքը, հատկապես՝ իր մրցունակության ապահովման առումով: Ազգային պատմությունն, նպաստում է սեփական երկրում ժողովրդավարության զարգացմանն ու հասարակության համախմբմանը, շնորհիվ այն բանի, որ ձևավորում և դաստիարակում է հայրենի երկրի և հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքին լավ իրազեկված քաղաքացիներ, որոնց այլևս հնարավոր չէ հիմարացնել ամբոխավարությամբ և լոզունգներով:

Չպետք է մոռանալ նաև, որ 1990-ական թթ. ընթացքում Եվրոպայի հարավ-արևելքում՝ նախկին Հարավսլավիայի հանրապետությունների միջև, Ալբանիայի և Սերբիայի միջև, ռուսների և չեչենների միջև, Հայաստանի և Վրաստանի, և ամենաարդիականը` Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի շուրջ ծագած հակամարտությունները ի ցույց դրեցին՝ ազգային պատմության իմացության կարևորությունը և ամրապնդեցին այն գիտակցությունը, որ նրա դասավանդումը ոչ մի դեպքում չպետք է ծառայեցվի թշնամությունն և օտարատյացությունը խորացնելու նպատակով: Մյուս կողմից ցույց տվեցին ազգային պատմական գիտելիքի խոր իմացության կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել հակառակորդ երկրում մյուսի նկատմամբ խթանվող թշնամությունն և օտարատյացությունը։

«Հասարակական համերաշխությունը, խաղաղությունը և ժողովրդավարությունը ենթադրում են անցյալի, ներկայի և ապագայի ընդհանուր տեսլական»: Այս պնդման հետ դժվար է չհամաձայնվել, ավելին, այս պնդման հետ կհամաձայնվեր պատմություն դասավանդող մասնագետների մեծ մասը, այդ թվում նրանք, ովքեր գտնում են, որ հայագիտական առարկաների դասավանդումն ունի կարևոր դեր ազգային ինքնության և ազգի հանդեպ հավատարմության հանրային զգացում ձևավորելու գործում: Այդպիսի ընդհանուր տեսլականը չի կարող պարտադրվել իշխանություն ունեցողների կողմից: Այն առաջանում է բազմամշակույթային մտածողության շնորհիվ, բայց ոչ երբեք պարտադրանքով, և ներառում է բոլոր ազգերի և ժողովրդների պատմության նույնիսկ մոռացության տրված մանրամասները:

Պետք է հստակ արձանագրենք այն իրողությունը, որ Հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխությունը իրական ու արդյունավետ չի լինի, եթե այն չներդաշնակվի ներքին պահանջների հետ։ Եվ վերջապես կրթական բարեփոխումների արդյունքը մեծապես կախված է այն բանից, թե ինչ են մտածում դասավանդողները։ Եվ ես, հանդիսանալով այդ դասավանդողներից մեկը, գտնում եմ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է դասվանդվի դպրոցում. բարոյական չէ դպրոցի հիմնադիր՝ եկեղեցուն, դուրս նետել դպրոցից։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ