02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ են ՍԴ դատավորները հարգում Հրայր Թովմասյանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երբևէ փորձ չի կատարել ՍԴ որևէ դատավորի վրա՝ ՍԴ կողմից ընդունվող որևէ որոշման կապակցությամբ ազդեցություն ունենալու, այս մասին «Պրեսսինգ» հաղորդման շրջանակներում ասել է հաղորդման հյուրը՝ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը։

Հաղորդավարի հարցին, թե եթե Սահմանադրական դատարանի նախագահի անուն-ազգանունը, օրինակ, լիներ Պողոս Պետրոսյան, դարձյա՞լ ՍԴ-ն այսօր նման թոհուբոհի կիզակետում կլիներ, Արևիկ Պետրոսյանը պատասխանել է.

«ՍԴ-ն ղեկավարում է նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախագահի գործառույթները սահմանված են ՍԴ մասին օրենքով։ Նա իրականացնում է բնականոն գործունեության ապահովումը, նա իրականացնում է ՍԴ աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը, նա իրականացնում է ՍԴ-ի և այլ մարմինների փոխհարաբերությունները։ Այս բոլոր թվարկածս գործառույթների հետ կապված մենք մինչև հիմա խնդիր չենք ունեցել Հրայր Թովմասյանի կողմից՝ իր լիազորությունների իրականացման առումով։ Ինչո՞ւ ենք մենք հարգում Հրայր Թովմասյանին. շատ պարզ և անկեղծ ուզում եմ պատասխանել, որովհետև նա երբեք փորձ չի կատարել ՍԴ որևէ դատավորի վրա՝ ՍԴ կողմից ընդունվող որևէ որոշման կապակցությամբ ազդեցություն ունենալու։ Ցանկացած քննվող հարցի շուրջ յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ