18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

16 խումբ․ ո՞վքեր և ինչու՞ են սատարում Նիկոլ Փաշինյանին

timthumb (4)

Հայաստանում, կարծես թե, այլևս էյֆորիա չկա, և հասարակությունը սկսում է երկրում առկա իրավիճակը սթափ գնահատել: Այս ամենին զուգահեռ` վարչապետ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել, իսկ «մասկի շոուները» և կարված քրեական գործերը, ապօրինի ձերբակալությունները այլևս հետաքրքիր չեն հասարակության համար: Թեև մենք չունենք սոցիալական հարցումների պատասխաններ, սակայն հասարակական տրամադրությունները, սոցիալական ցանցերում իրական օգտատերերի մեկնաբանությունները և գրառումները ցույց են տալիս, որ եթե առաջիկայում Հայաստանում լինեն համապետական ընտրություններ, ապա վստահաբար Փաշինյանի թիմը կստանա շատ ցածր քվեներ, և նախկինում գրանցած 70-80% արդյունքը հօդս կցնդի՝ ցուցադրելով Փաշինյանի իրական վարկանիշը, իսկ բախտի բերմամբ պաշտոն ստացածները արագորեն «կանհետանան» հայաստանյան քաղաքական կյանքից:

Երկրում էյֆորիայի վերացմանը և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը զուգահեռ` առավել հստակ են նշմարվում այն ուժերը, խմբերը և խմբավորումները, որոնք աջակցում են վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությանը և առավել հստակ են ընդգծվում Փաշինյանին սատարելու նրանց մոտիվացիաները: Հատկանշական է, որ այդ ուժերից, խմբերից և խմբավորումներից ոմանք ի սկզբանե սատարում էին Փաշինյանին, ոմանք ժամանակին Փաշինյանի ընտրած ուղին համարում էին սխալ և չէին աջակցում նրան, ոմանք քննադատում էին Փաշինյանին, ոմանք էլ տարբեր պիտակավորումներ տալիս նրան՝ անվանելով «սրա-նրա մարդը»:

Ո՞վքեր էին ի սկզբանե սատարում Փաշինյանին, ինչու՞ դրականորեն փոխվեց ոմանց վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ, ո՞րն է այդ ուժերի մոտիվացիան, ո՞վքեր են նրանք՝ ներկայացնում ենք ստորև.

Առաջին. Առաջին խմբում, այսպես կոչված, «Սորոսականներն» են, մասնավորապես` Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացած և ունեցող մի շարք «իրավապաշտպաններ», «քաղհասարակության ներկայացուցիչներ» և լրատվամիջոցներ, որոնք «հեղափոխության» օրերին իրենց ողջ ռեսուրսը դրել են Փաշինյանին և «հեղափոխական» գործընթացները լուսաբանելու, Փաշինյանին իշխանության բերելու համար, ինչի արդյունքում էլ ԱԺ-ում, Կառավարությունում և այլ պետական կառույցներում տեղեր են ստացել: Հետևաբար՝ Փաշինյանին ցուցաբերած աջակցությունը բացատրվում է նրանց ստացած մանդատները պահպանելու, հետագայում, ինչու ոչ, ավելացնելու, էլ ավելի մեծ իշխանություն ստանալու և իրենց «օրակարգերը առաջ տանելու» համար: Հատկանշական է, որ այս խմբի ներկայացուցիչները տարիներ շարունակ հանդես են եկել որպես արևմտյան արժեքների կրող, սակայն նրանց կողմից կիրառվող երկակի ստանդարտները ցույց են տվել, որ նրանք իրականում «կեղծ են», և արևմտյան արժեքները նրանց համար ուղղակի քող է հանդիսացել։

Երկրորդ. Երկրորդ խմբում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն են իրենց շահերը ներկայացնող ՀԿ-ների և այն անհատների հետ, ովքեր հանդես են գալիս այդ համայնքի շահերի պաշտպանությամբ։ Վերջիններս «հեղափոխության օրերին» ևս մեծ օգնություն են ցուցաբերել Փաշինյանին և մանդատներ ստացել պետական ապարատում: Նրանցից ոմանք արդեն հայտնի են հասարակության շրջանակում, ոմանք էլ շարունակում են լատենտ մնալ: Վերջիններս Փաշինյանից որոշակի օրենսդրական փոփոխություններ են ակնկալում, օրինակ` Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացման տեսքով և ներպետական օրենսդրության մեջ նրանց իրավունքներն ամրագրելով որպես «տվածի դիմաց ստացած փոխատուցում»:

Երրորդ. Փաշինյանին սատարողների շարքում են նաև որոշակի կրոնական-քաղաքական ակնկալիքներ ունեցողները: Կարող ենք հիշել վարչապետի աշխատակազմի` արդեն նախկին գործերի կառավարիչ, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետևորդ Գևորգ Աճեմյանին և նրա անվան շուրջ բարձրացած աղմուկը, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը՝ ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վերջինիս նկատմամբ դրսևորված ապօրինությունները, որոնց պարագայում իրավապահ մարմիններն անգործության էին մատնվել, ինչպես նաև այդ համատեքստում Փաշինյանի «լռությունը» և վարչապետի հանձնարարականով ստեղծված «Եկեղեցի-Պետություն» հարաբերություններին առնչվող աշխատանքային խմբի ստեղծումը, որի շրջանակներում պետք է քննարկվեին և լուծումներ առաջարկվեին եկեղեցուն նախկինում տրված արտոնությունների վերաբերյալ։

Չորրորդ. Նախկինում Նիկոլ Փաշինյանին «աղբարկղը նետել» և «սղկել» խոստացող ահաբեկչական խմբավորում «Սասնա Ծռերը» «հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանի ջանքերով դուրս եկան բանտերից և ստեղծեցին իրենց կուսակցությունը, որի ներկայացուցիչները, բացի ազատազրկումից խուսափելուց, ունեն նաև իրենց քաղաքական շահերը և նպատակները, որոնց հետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում և հաշվի նստում:

Հինգերորդ. Հաջորդ խումբը ներկայացնում են այսպես կոչված «լևոնականները», որոնք ևս աջակցել են Փաշինյանին, պետական ապարատում ստացել քաղաքական պաշտոններ ամենավերին օղակներում և ներկայումս նրան ամենամոտ կանգնածների շարքում են, ինչպես մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Վերջիններս ունեն նոր մանդատներ ստանալու ակնկալիքներ: Կարող ենք հիշել ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանին և հանուն վերջինիս պաշտոնավարման` Փաշինյանի թիմի ողջ ջանքերը:

Վեցերորդ. Փաշինյանի «նախկին» դաշնակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախկինում առաջարկում էր խնդիրները լուծել երրորդ ճանապարհով, երբեմն «դեմ կարծիք» էր հայտնում Փաշինյանին: Այնինչ ԼՀԿ-ն «հեղափոխությունից» հետո «սեփական դեմքը վերջնականապես չկորցնելու» և ԱԺ-ում մի քանի մանդատ ունենալու համար սկսեց սատարել Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ դառնալով նրա «ՕԵԿ»-ը, ուստի՝ «կեղծ ընդդիմադիրի խաղը» խիստ ձեռնտու մարտավարություն էր: Այս առումով ԼՀԿ-ին հաջողվեց «ջախջախել» Փաշինյանին սատարող անհայտ և հայտնի մյուս կուսակցություններին («Քաղաքացու որոշում», «Հանրապետություն») ՝ ԱԺ-ում ստանալով «ընդդիմադիրի կարգավիճակ»:

Յոթերորդ. ԼՀԿ-ից «պոկված խիստ ընդդիմադիր սկզբունքային քաղաքական գործիչ» Արման Բաբաջանյանը որոշեց, որ ԼՀԿ-ից ընդդիմություն դուրս չի գա, լքեց ԼՀԿ-ն և դարձավ Նիկոլ Փաշինյանի «մատնագիրը»: Նրա ցուցմունքների շնորհիվ այսօր Նիկոլ Փաշինյանը կարողանում է որոշ «լևոնականների» պաշտոններ տալու գործընթաց սկսել, և հանրությանը շեղելու համար պետության զարգացմանը ոչնչով չնպաստող և անկարևոր թեմաներ մեդիադաշտ մտցնել: Արման Բաբաջանյանի ղեկավարած լրատվականն էլ՝ 1in.am-ը, վերածվել է իշխանական քարոզչամիջոցի՝ առաջ տանելով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը։

Ութերորդ. Հաջորդ խմբում քաղաքական այն կուսակցություններն են, որոնք չէին հավատում «հեղափոխության հաղթանակին», սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո սկսեցին սատարել նրան և գովեստի խոսքեր հնչեցնել՝ հույս ունենալով կիսել Փաշինյանի վարկանիշը և մանդատներ ստանալ պետական ապարատում, ինչպես օրինակ `«Հանրապետություն» կուսակցությունը։ Ինչպես ասում են՝ «հույսը վերջում է մահանում»։

Իններորդ. Փաշինյանի ամենամեծ աջակիցներից մեկը, թերևս, «Ազատություն» ռադիոկայանն է, որը 24/7 սկզբունքով լուսաբանել է «հեղափոխական» ողջ պրոցեսը, որն իր լրատվությունը կառուցում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն ու օրակարգերին համապատասխան: Այս լրատվականի որոշ ներկայացուցիչներ ևս «հեղափոխությունից» հետո պաշտոններ են ստացել պետական ապարատում, օրինակ՝ «Ազատություն» Ռ/Կ նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը ներկայումս զբաղեցնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը։ Բացի այդ, «Ազատություն» Ռ/Կ-ի նախկինում լայնորեն լուսաբանած օրակարգերը համընկնում են Նիկոլ Փաշինյանի ներկայիս օրակարգերի հետ, որոնցից են` «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորմանը «հերոսացնելը», նախկին իշխանություններին որպես «հանցավոր ռեժիմ», իսկ պետությունը որպես «ավտորիտար» ներկայացնելը։

Տասներորդ. Նիկոլ Փաշինյանի գլխավոր աջակիցներն են համարվում գումարի դիմաց ֆեյք պահող մարդիկ, որոնք օր ու գիշեր սոցիալական ցանցերում հայհոյանքներ են հնչեցնում այլընտրանքային կարծիք ունեցողների հասցեին՝ ատելության խոսքեր և անհանդուրժողականություն տարածելով ֆեյսբուքում ու այլ սոցիալական հարթակներում։ Նրանք նաև նպաստում են վարչապետի վարկանիշի արհեստականորեն բարձրացմանը` տարբեր հարթակներում գովաբանելով Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին։ Ըստ օդում կախված լուրերի՝ Փաշինյանին սատարող ֆեյքերի ֆաբրիկան համակարգվում է «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակցի կողմից, ով հիմա պետական ապարատում է աշխատում:

Տասնմեկերորդ. Բացի «ֆեյք պահողներից»` Նիկոլ Փաշինյանին իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում նաև տարեց կամ, այսպես կոչված, «հայհոյող» կանայք, ովքեր, ի պաշտպանություն Փաշինյանի, սոցիալական ցանցերում չեն խորշում անեծքներ և հայհոյանքներ գրելուց, նրա սեռական օրգաններն ուտելուց՝ նպաստելով ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությանը և ատելության խոսքի տարածմանը:

Տասներկուերորդ. Նիկոլ Փաշինյանին նաև սատարում են մի շարք «հեղափոխական և ֆեյսբուքյան ակտիվիստներ», որոնք բազմաթիվ սելֆիներ ունեն իմքայլականների հետ։ Նրանք ատելության խոսքից բացի հրապարակային կերպով բռնության կոչեր են անում, օրինակ` քարով գլուխ ցխելու, ինչի պատճառով իմքայլականները փորձում են դիստանցվել նրանցից, մոռանալով, որ նրանք ևս «քայլարած» են:

Տասներեքերորդ. Փաշինյանին սատարում են «դավաճանները»՝ նրանք, ովքեր նախկինում եղել են նախկին իշխանությունների սպասավորները: Նրանք չունեն որևէ սկզբունք և որևէ գաղափարախոսության կրող չեն: Ըստ էության` նրանք «մեր ժամանակների հերոսներն են»: Նրանց համար առաջնային է պաշտոն ունենալը, իսկ թե ում կողմից կղեկավարվեն, ինչ հրամաններ կկատարեն, հրամաններ կատարելիս ինչպիսի չգրված օրենքներ կխախտեն, վերջիններիս համար գտնվում է ամենավերջին պլանում:

Տասնչորսերորդ. Փաշինյանի աջակիցների ցուցակը առանց «վաստակավոր» քաղաքագետների կիսատ կլիներ, ուստի նրանց վաստակը «քաղաքական գիտությունների» և «օճառման» տեսության զարգացման ուղղությամբ մոռանալը հանցանք կլիներ մեր կողմից: Նրանք այնքան հավատարիմ են Փաշինյանին, որ պատրաստ են «զենք» վերցնել ու կռվել Փաշինյանի ընդդիմախոսների դեմ:

Տասնհինգերորդ. Հաջորդ` «սաղ Սերժն ա մեղավոր», «Լափը պակասել ա» … խումբն է։ Նրանք չունեն ուրիշ զբաղմունք, քան ամեն ինչում նախկիններին մեղադրելն ու ներկայիս իշխանության կողմից պետական միջոցների մսխման արդարացումները և ասելը. «Բա լա՞վ էր էն ժամանակ, որ», «Բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիք խոսում»։

Տասնվեցերորդ. Լրատվականները, որոնք սնվում են կամ Սորոսի ֆոնդից, կամ հանրային միջոցներից կամ էլ դրանց սեփականատերերի՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ընդհանուր քաղաքական օրակարգերի պատճառով վերածվել են իշխանական քարոզչամիջոցների, օրինակ՝ Civilnet.am, fip.am, asparez.com, Factor.am, 1in.am, Հանրային հեռուստաընկերություն (Հ1), Հանրային Ռադիո, «Հայկական ժամանակ» (armlur.am), «Ազատություն» Ռ/Կ (առանձին անդրադարձել ենք սրան) և այլն։

antifake.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ