20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նրանք աշխատում են Հայաստանի դեմ. նորեկները շարունակում են օդում կրակել

Դա պետք է երևի պարոն վարչապետին հարցնել, իսկ ես կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հաճախ որոշումներ էին ընդունում՝ ելնելով անձնական շահերից, ոչ թե Հայաստանի կամ Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերից և այդ որոշումները հաճախ չէին  համընկնում Հայաստանի շահերին՝ համապատասխանելով երրորդ երկրների շահերին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանում կան գործիչներ, որոնք ավելի շատ նման են օտարերկրյա գործակալների, քան՝ ՀՀ քաղաքացիների:

Զոլյանի խոսքերով,  նախկին իշխանությունների գործողությունները հաճախ բխում էին, ոչ Հայաստանի շահերից. «Այսօր էլ այդ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ որոշ հարցերում աշխատում են Հայաստանի դեմ: Նրանք փորձում են դրսում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ոչ ճիշտ գործընթացներ են տեղի ունենում: Ենթադրում եմ, որ պարոն վարչապետը դա նկատի ունի»:

Նշենք, որ պատգամավորն այդպես էլ անուններ չի տվել, ինչպես՝ վարչապետ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ