28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում հարցականի տակ է դրվում մեր գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը. Շարմազանով

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի համար կա 3 թեկնածու՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչները: «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով:

Henaran.am-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով Ուշակովի այս հայտարարությունը՝ ասաց, որ դա խոսում է  Փաշինյանի արտաքին հերթական ձախողման մասին:

«Սա ուղղակի ֆիասկո է: Մեր իշխանության անհեռատես գործողությունների արդյունքում Հայաստանը կորցրել է իր վստահությունը ՀԱՊԿ-ում, որի արդյունքում արդեն քննարկում են այլ երկրի ներկայացուցիչների նշանակումը: Սրա միակ պատասխանատուն Փաշինյանի իշխանությունն է:

Բա ասում էր փայլուն ա ամեն ինչ: Սա՞ է Ձեր փայլունը, պարո՛ն վարչապետ: Մենք Ձեզ ժառանգել ենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ Ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում հարցականի տակ է դրվում մեր գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը»,-ընդգծեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ