22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բունտ կանեմ նախարարության առջեւ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ  Անահիտ Բախշյանը հայտարարում է, որ ԿԳ նախարարության առջեւ բողոքի ակցիա կնախաձեռնի, եթե հանկարծ որոշում կայացվի կասեցնել «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը:

«Արարատյան բակալավրիատը» Հայաստանի ավագ դպրոցների տեսլականն է: Եթե հանկարծ ուզենան «Արարատյան բակալավրիատ  ծրագրից հրաժարվեն,  ես անձամբ բունտ եմ անելու ԿԳ նախարարության շենքի դիմաց, այդ ծրագիրը այն ծրագիրն է, որ ԿԳՆ-ն  կյանքում չէր կարող իրականացնել », –Henaran.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

«Այբ» հիմնադրամի վերաբերյալ  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունները Անահիտ Բախշյանը անպարկեշտ բնորոշեց եւ նշեց, որ նախարարը «Բաց հասարակության» հիմնադրամի կողմից  կազմակերպված  քննարկումների տպավորության տակ է եւ փորձում է գործընթացը քաղաքականացնել:

«Ուղղակի ես մասնակցել եմ նաեւ բոլոր այն քննարկումներին,  որտեղ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը  քննադատվել է «Բաց հասարակության» հիմնադրամի կողմից , ես էլ Արայիկն էլ մասնակցել ենք, ու ինքը այ դրա տպավորության տակ գնաց  նախարար ու միանգամից արեց էդ ոչ պատշաճ  հայտարարությունը եւ հիմա,  որ աուդիտ են արել ու չի խոսվում դրա մասին,  ենթադրվում է, որ աուդիտի  մեջ այն չի գրված,  ինչ նախարարը հայտարարել է ու դա կաշկանդում է իրեն», –Henaran.am-ին ասաց Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, հունիսի 5-ին, նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը,  նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ  Կրթության և գիտության նախարարության աուդիտի բաժինն ավարտել է  «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ ստուգումները: Նախարարը  նշել էր, որ հիմա կրթության նախարարությունում կան շատ հրատապ հարցեր եւ փաստաթուղթը դեռ չի հասցրել ուսումնասիրել: Արայիկ Հարությունյանը խոստացել էր աուդիտի արդյունքները հրապարակել այս շաբաթվա ընթացքում:

Անահիտ Բախշյանի կարծիքով, եթե աուդիտի մեջ ի վնաս «Այբ» -ի ինչ-որ բան լիներ,  տեղնուտեղն այդ մասին կհայտարարվեր: «Հավանաբար ուշացնում է, որովհետեւ անհարմար բան եղավ: Առանց ուսումնասիրելու եւ փաստաթուղթը ձեռքի տակ ունենալու իմ  սիրելի Արայիկը շտապեց եւ դա միայն իր մեղքը չէ, կան մարդիկ,  որոնք «Այբ» -ի նկատմամբ ունեն չափազանց կանխակալ վերաբերմունք միայն նրա համար, որ Տեր Մեսրոպը եղել է Սերժ Սարգսյանի խորհրդականը», -նշեց Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով,  ի սկզբանե երբ  խոսվում էր «Այբ» -ի մասին ու ներդրումներ  էին իրականացվում, ինքն անձամբ քննադատել է ՝  համարելով, որ պետությունը նման ծրագիր է պատվիրում ոչ թե իր կառավարությանը,  այլ մասնավոր հիմնադրամին: Այժմ, Անահիտ Բախշյանն ասում է՝ բոլոր մտահգությունները փարատվում են, երբ տեսնում ենք, թե ինչպես է ծրագիրն իրականացվել, թե ինչ ոգեւորությամբ են  խոսում  «Այբ»-ում վերապատրաստված ուսուցիչները: 

Անահիտ Բախշյանը խոսեց ԿԳ նախարարության պատվիրած մի ուսումնասիրության մասին, որը մի կազմակերպության հետ միասին նաեւ «Այբ» -ն է իրականացրել : Դրա հաշվետվությունը 2016 թվականին է  տրվել նախարարությանը, բայց այդ մասին ավագանու անդամը վերջերս է իմացել: «Դա  արժեքավոր հաշվետվություն է, կետ առ կետ նշված է տարրական, միջին եւ ավագ դպրոցների մասին ամեն ինչ», -ասաց Անահիտ Բախշյանը՝ ընդգծելով «Այբ»-ի կատարած կարեւոր գործը :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ