26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեռքսեղմում, մի քանի նախադասության փոխանակում

« Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջին տարիներին հիմնված էին սիրաշահելու և նույնիսկ քծնանքի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Ըստ նրա՝ նոր կառավարության և մասնավորապես վարչապետ Փաշինյանի առաքելությունն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի  պատշաճ ձևով ներկայացնելը Հայաստանի շահերը նույնիսկ այն կազմակերպություններում, որտեղ մենք արդեն անդամ ենք։

«Եթե մենք տրամաբանական ձևով ներկայացնենք Հայաստանի շահերը՝ հաջողություն կարող ենք ունենալ։ Այս վարչապետը չունի լեգիտիմության խնդիր, սիրաշահելու, քծնելու կարիք էլ չունի»,-նկատեց նա:

Իսկ հարցին, թե ինչ կարելի է ակնկալել ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի հետ ՀՀ վարչապետի հանդիպումից, մեր զրուցակիցն արձագանքեց. «Այդ հանդիպմանը կարող է լինել կարճ խոսակցություն, ընդհանուր այդ միջոցառման պայմաններում ձեռքսեղմում, մի քանի նախադասության փոխանակում, ավելի շատ դիվանագիտության, քաղաքավարության շրջանակում, այլ ոչ որպես բանակցություն։ Հետագայում ծրագրում Հայաստանի մոտեցումները հստակ կներկայացվեն, կարծում եմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ