25 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2018

«Իշխանությունները հասկանում եմ, որ ինչ-որ պահի ժողովուրդը կարող է դիմել ավելի ագրեսիվ քայլի»/տեսանյութ/

«Հայաստանում հետևողականորեն բռնությունների և ժողովրդավարական մեխանիզմների թուլացման և ոչնչացման արդյունքում՝ իշխանությունները հասկանում եմ, որ ինչ-որ պահի ժողովուրդը կարող է դիմել ավելի ագրեսիվ քայլի»,-այսօր՝ փետրվարի 20-ին «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ  հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանի խոսքով ՝ որոշ քաղաքացիների ագրեսիվ քայլերը կարող են նաև արժանանալ հանրային սատարման:

«Բնավ կողմ չեմ ու չեմ ասում, որ ահաբեկչությունը պետք է քարոզվի: Ես ասում եմ, որ ահաբեկչությունը պետք է լինի քրեորեն դատապարտելի արարք:Սակայն այս օրենքը պետք է տա երաշխիքներ:  Եթե հոդվածին կոշտ մոտենանք, ապա Օսմանյան կայսրության ժամանակ ֆիդայական շարժումներին գովաբանելու համար էլ կարող է քրեական պատասխանատվություն լինել: Ձևակերպման խնդիր կա, լուրջ վերանայման կարիք կա»,-ընդգծեց Դանիել Իոանիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ