20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը: Ներկայումս գործող 7 օպերատորներից բացի, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և «Մոբի դրամ» ՓԲԸ-ին: Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում շարունակաբար ընդլայնել օպերատորների ցանկը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից  տրամադրվող լիցենզիաների տրամադրման ժամկետները հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած երեք որոշումներում: Ըստ այդմ, մասնավորապես, երկու  լիցենզիաների տրամադրման ժամկետ սահմանվել է 10 աշխատանքային օր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ