29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ծաղկաձորում «Գարդասիլ» են պատվաստե՞լ, թե վիտամին են ներարկել. աղմկահարույց հայտարարություն

24058846_1598207553592692_1300463417059461511_n

«Փատերով կհրապարակեմ , կմերկացնեմ այն անձնավորությանը, ով ցանկանում է հասարակությանը շեղել ու վնաս հասցնել: «Գարդասիլ»-ի պատվաստումը վտանգավոր է և ծնողներին կոչ եմ անում աղջիկ երեխաներին հեռու պահել սրանից»,-այսօր` դեկտեմբերի 11-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության ոլորտում մասնագիտացած հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշում է, որ Ծաղկաձորում Առողջապահության նախարարության կողմից  հրավիրված սեմինարը հանրության շեղելու համար է արվել, քանի որ ոչ ոք չի կարող ասել տեղում պատվաստողները «Գարդասիլ»-ով են պատվաստվել, թե վիտամինով»:

«Չհավատալու իրավունքը իմն է, քանի որ հիմնավոր պատճառ ունեմ իրենց չհավատալու: Պատվաստել են 5 հոգու, որից մեկն է եղել 13 տարեկան: Շոուն, որ կազմակերպեցին ոչինչ չարժէ, քանի որ չեն կարող ապացուցել, որ դա «Գարդասիլ» է»,-նշում է Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը մեջբերելով հայտնի բժիշկների վկայությունները փաստում է, որ «Գարդասիլ»-ով պատվաստումը վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ է առաջացնում , ինչպես նաև նյարդային համակարգի շեղումներ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ