23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել. Հրայր Թովմասյանի արձագանքը /վիդեո/

«Ընտրական օրենսգրքի նախագիծը հաջորդ շաբաթ որոշակի հրապարակայնություն կստանա»,-այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին քննարկումներին, Թովմասյանը պատասխանեց. «Ասում են` կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի, կա խնդիր, պետք է հասկանալ այդ ամբողջ պրոցեսները, իրացնել Սահմանադրությունը, որից հետո քաղաքական ուժերի հետ քննարկումներ կլինեն»:

Հարցին, թե ՀԱԿ-ը մի շարք առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես, ընտրական պրոցեսի լիարժեք վերահսկման համար առաջարկում է ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել և ընդունել ընդդիմության կետերը, Թովմասյանն ընդգծեց, թե չի ցանկանում առանձին անդրադառնալ առաջարկներին, սակայն ընտրական պրոցեսի վերահսկման մեխանիզմներն էլ ավելի են բարձրանալու:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ