19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բախում Ազգային ժողովի դիմաց

Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի դիմաց: Այստեղ հավաքված  «Ոչ»-ի ճակատի անդամները փորձեցին «Ոչ» պաստառ փակցնել ԱԺ-ի դարպասներին, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ցուցարարներն արհեստական բախում են փորձում հրահրել և կարգադրեց հեռացնել պաստառը: Այս պահին ցուցարարները փորձում են կրկին փակցնել պաստառը, ինչն էլ ոստիկանների հետ քաշքշուքի պատճառ դարձավ:

Մեր թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ  մեկ տասնյակից ավելի մարդիկ են բերման ենթարկվել:

Հանրահավաքին մասնակցում է նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով պաշտպանում է ԱԺ ճաղավանդակներին փակցված «Ոչ»-ի պաստառը՝ ոստիկաններին թույլ չտալով հեռացնել այն: Պատգամվորը վիճել է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ