24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կիկոսի մահը չեմ սիրում. Հրայր Թովմասյանն` իր “հանրապետականացման” մասին

“Կիկոսի մահը չեմ սիրում, եթե առաջարկեն, ոնց, ինչ … Հետեւեք ընթացքին, ինչ-որ բան կլինի` կլինի, չի լինի` չի լինի: Ես` որպես արդարադատության նախարար, այս պարագայում իմ մասնագիտական պրոֆեսիոնալիզմով հանդերձ, իրականացնում եմ “Հանրապետական”-ի եւ կոալիցիոն  հուշագրով սահմանված քաղաքական գիծը:

Ես այդ գծից չեմ շեղվում, այսինքն, դրանից հետո նախարարի կուսակցական լինել-չլինելը շատ փոքր եւ ոչ էական նշանակություն ունեցող բան է”,- Henaran.am –ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը`անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե հնարավոր է շուտով անկուսակցական նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը “հանրապետականացվեն”:

Հրայր Թովմասյանն ասել է, որ  կառավարությունում վեց անկուսակցական նախարարներ կան` մշակույթի, ֆինանսների արդարադատության, արտաքին գործերի, պաշտպանության եւ տարածքային կառավարման նախարարները: “Նախագահը տարբեր առիթներով  անդրադարձել է եւ շեշտել, թե ինչով է պայմանավորված, որ “Հանրապետական” կուսակցության քվոտայով, այնուամենայնիվ,  նախարարները նշանակվում են անկուսակցականներ: Դրա հիմնավորումները տրվել են”,-շարունակել է Հրայր Թովմասյանն ու հավելել.”Այս պահին իմ որոշելու խնդիրն է` կդառնամ, թե չեմ դառնա: Այս պահին ես անկուսակցական եմ”:

Հիշեցնենք, որ Henaran.am –ի  հետ զրույցում Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր  “հանրապետականացման” հնարավորությունը չէր բացառել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ